ՌԴ դեսպանատունը բարեհաճեց ցավակցել
10/04/2013 10:52
Նմանատիպ
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ մամուլի հաղորդագրություն է տարածել, որով իր ցավակցությունն է հայտնել Շիրակի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած պայթյունին զոհ գնացած երկու երեխաների հարազատներին»: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և հավելում. «Պայթյունը տեղի էր ունեցել ռուսական ռազմաբազային պատկանող հրաձգարանում, որը ակնհայտորեն ցանկապատված չէ և անվտանգության պահանջները պահպանված չեն: Եվ այդ պայմաններում ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը երեկվա դրությամբ նույնիսկ ցավակցություն չէր հղել երեխաների ընտանիքներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում