Ղեկավարե՞լ, թե ղեկավարվե՞լ

Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն՝ նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք՝ «ոչ պաշտոնական» լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետևել: Թեմայի շուրջ Ոստիկանապետը նոր քաղաքական մշակույթի հիմք դրեց Բախում Մարտիրոսյանի ու ոստիկանության միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նյութը չափից դուրս «ոչ էքսկլյուզիվ» էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված՝ չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում՝ երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք և այլն: Եվ այդ ընթացքում բախումներ ոստիկանության հետ, նստացույցեր, կոտրված քթեր (այդ թվում՝ նորից Արմեն Մարտիրոսյանի). տատանումներ՝ Բաղրամյան 26 գնալու և չգնալու միջև, Ծիծեռնակաբերդ գնալու հախուռն որոշում և այլն: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Դրական է, անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար: Երդման տեքստն արտասանելը և ներկաներին կրկնել տալը բավականին հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր, և երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի: Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի «ժողովրդի կամքին»: Իմ տպավորությամբ, Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում, գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սունդուկները և մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ և երջանիկ կյանքը: (Իմիջիայլոց, փաստեմ, որ, համենայնդեպս, 92-94 թվականներին, երբ ես էի նախագահականում, այնտեղ ոսկով լիքը սունդուկներ չկային. կային մարդիկ, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ ազնվորեն ծառայում էին չնչին աշխատավարձի դիմաց): Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաև այսօր: Պե՞տք է արդյոք «ենթարկվել ժողովրդի կամքին» և գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է՝ ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ «ոչ»-ը ասի բարձրաձայն՝ հստակ, առանց որևէ մեկնաբանության տեղիք տալու: Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր «սահմանադրական ճանապարհի» համար, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: («Մարտի 1-ը» այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ): Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որևէ բախում, այդ «ոչ»-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է: Համենայդեպս, արդիական է «Առավոտ»-ի երեկվա հրապարակումներից մեկի վերնագիրը՝ «Կհետևի՞ ժողովրդին, թե՞ ժողովուրդն իրեն կհետևի: Արամ Աբրահամյան Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր 

Հետևեք մեզ նաև Telegram-ում