Իրանի Բուշերի ատոմակայանը երկրաշարժից չի վնասվել

Իրանում Բուշերի ատոմակայանից 91 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը պատմում է, որ դա այդ երկրի առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է Ռուսաստանի օգնությամբ: Ռուսաստանցի մասնագետի պնդմամբ՝ այդ ատոմակայանը կարող է դիմանալ 6,3 մագնիտուդից բարձր ցնցումների:
Russia Today-ը մանրամասնել է, որ երկրաշարժը զգալի է եղել նաև Դուբայում, Կատարում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայի որոշ մասերում:
«Իրանն այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ հայտնելով, որ ատոմակայանը չի վնասվել և ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել»,- նշվում է գործակալության հայտարարության մեջ:

Իրանի իշխանությունները տեղյակ են պահել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ երեքշաբթի Իրանի հարավարևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժը չի վնասել «Բուշեր» ատոմակայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում