Ադրբեջանցի ռեպերը երգ է տեղադրել համացանցում՝ ընդդեմ Ալիևի (տեսանյութ)

Ադրբեջանցի ռեպեր, «Ազգային գաղափար» հասարակական շարժման կառավարման խորհրդի անդամ Հաբիբ Ռուստամը (Կաբուս) ադրբեջանական իշխանությունների դեմ պայքարի կոչով երաժշտական երկ է գրել եւ տեղադրել youtube-ում: «Թող զինվորները չմեռնեն» կարգախոսով կոմպոզիցիան հեղինակի կողմից մտածված է որպես իրենց իրավունքների եւ զինվորների մահերի դեմ երիտասարդության պայքարի միջոց: Ռեպը, որում երիտասարդությանը կոչ է արվում պայքարել Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ, կոչվում է «Կռվելու ես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում