Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր առաջնորդում ժողովրդին, այլ ժողովուրդը նրան. Ա. Ադիբեկյան

«Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին բոլոր քայլերն անիմաստ էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն ադիբեկյանը: Վերջինս չին իմաստության տողեր, համաձայն որի` «խելոքը սովորում է ուրիշների սխալների վրա, հիմարը՝ սեփական, իսկ տխմարն ընդհանրապես չի սովորում»:

Խոսելով բնակչության շրջանում ացկացված հարցման արդյունքների մասին` սոցիոլոգը նշեց, որ հարցվածների 42 տոկոսը կարծում է` Րաֆֆու հետընտրական քայլերն անիմաստ են ու ոչնչի չեն բերի, 40 տոկոսը կարծում է, որ քայլերն իմաստ ունեն, բայց միևնույն է ոչնչի չեն բերի, 13 տոկոսի կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանը կկարողանա ինչ-որ բան անել, իսկ 5 տոկոսը դժվարանում է պատասխանել հարցին:

Ըստ Ադիբեկյանի՝ մեզ մոտ հեղափոխություն չի կարող լինել, քանի որ դժգոհ՝ հեղափոխական մարդիկ աղքատության մեջ ապրողներն են, 20 տոկոսը, ովքեր բացի մի քանի պաստոռ կոտրելուց ուրիշ բան չեն կարող անել:

Նա նաև հավելեց, որ երեկ ոչ  թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր առաջնորդում ժողովրդին, այլ ժողովուրդը նրան. «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեկն ուղղակի պիտի հայտնվի ու աշխատություն գրի Րաֆֆու խենթից խենթացած Րաֆֆիի մասին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում