ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիրիայի իշխանություններին դատապարտող նոր բանաձև է պատրաստում
Նմանատիպ
Արևմուտքը և արաբական պետությունները ՄԱԿ Գլխավոր ասամբելայում պատրաստում են Սիրիայի իշխանություններին դատապարտող հերթական բանաձևի նախագիծը, հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական աղբյուրը:
Ամենայն հավանականությամբ քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլին: Համաձայն աղբյուրից ստացված նախնական տեքստից, ՄԱԿ Գլխավոր ասամբելան «կոշտ դատապարտելու է Սիրիայի իշխանությունների կողմից բնակավայրերի վրա ծանր սպառազինության կիրառումը, այդ թվում տանկերից և ինքնաթիռներից շարունակվող կրակահերթերը, ինչպես նաև բալիստիկ հրթիռների, կասետային ռումբերի և այլ զենքերի կիրառումը»,-հայտնում է ria.ru-ն:
Բանաձևի նախագծում դատապարտվում է կողմերի կիրառած բռնությունը և դրանք դադարեցնելու կոչ է արվում: Փաստաթղթում նաև նշվում է Սիրիայում գործող իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ անցումային կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը:
RT-ի փոխանցմամբ, բանձևի նախագծում, որը կազմել են Պարսից ծոցի նավթային պետությունները՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ, գովաբանվում են ընդդիմության և Արաբական պետությունների լիգայի «խաղաղ նախաձեռնությունները»:
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի ազգային կոալիցիայի նոր կոմյունիկեում խոսվում է «քաղաքական ճանապարհով ժողովրդավարության անցման և բազմազգ Սիրիայի» մասին, ինչպես նաև նշվում է, որ «անկախ սեռից, դավանանքից կամ ռասսայական պատկանելության բոլոր քաղաքացիները օժտված են հավասար իրավունքներով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում