Շնորհակալ եմ, որ զոհեր չունեցանք.Զարուհի Փոստանջյան

«Երեկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, լուծարեցինք մեր կապերը ապօրինի իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու սուտ օրենքներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու անիրավ հրամաններին և լիազորված ենք իրավունքով, պաշտպանված ենք Սահմանադրությամբ: Չենք վախենում, չենք նահանջում, չենք վաճառվում»,-այս մասին այսօր, ԱԺ-ում «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» քննարկմանն` անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, ասաց  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Վերջինս հայտարարեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից երթի մասնակիցների նկատմամբ կիրառվեցին բռնի գործողություններ և հավելեց` շնորհակալ եմ այն բանի համար, որ զոհեր չունեցանք:

Պատգամավորը երեկվա միջադեպի մեջ մեղադրեց գործող նախագահին, ինչը դուր չեկավ ներկա ՀՀԿ պատգամավորներին և ԱԺ ղեկավար Հովիկ Աբրահամյանին:

Վերջինս խնդրեց, որպիսի Փոստանջյանը խոսի ըստ էության և չվիրավորի իշխանություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում