Ադրբեջանցի բանվորները ցույց են կազմակերպել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը
10/04/2013 13:35
Նմանատիպ
Ադրբեջանի թալիշաբնակ Լենքորանի Լիման ավանում ապրիլի 10-ին բողոքի հերթական ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցներն իրենց ավանով անցնող «Մետաքսի ճանապարհ» կոչված հատվածի բանվորներն են, ովքեր բողոքել են, որ արդեն 4 ամիս է’ աշխատավարձ չեն ստանում: Haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ ճանապարհաշինարարներն արդեն 5-րդ բողոքի ակցիան են անցկացնում «Gafgaz» ընկերության առջեւ’ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձը: Ակցիայից հետո նրանք երթ են կազմակերպել դեպի գործադիր իշխանության շենք:
Բանվորների բողոքի վերջին ակցիան Լիմանում անցկացվել է ապրիլի 1-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում