Մարտի 1-ի դեպքերի մասին օրենքի նախագիծը կներառվի ԱԺ քառօրյա նիստում

Շարունակվում է ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը:

Այօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցեց քննարկվող հարցերի հաջորդականությունը:
Քննարկվող հավրեցրի թվում չէր  2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի բացակայությունը անհանգստություն պատճառեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ով հիշեցրեց Հ. Աբրահամյանին, որ մարտի մեկի դեպքերի մասին օրենքի նախագիծը բացակայում է: Հ. Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ 3 հարց է ներկայացվում, իսկ դրանից հետո դրվելու է Մարտի 1-ի նախագիծը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում