ԱՊՕԵԼ-ի պաշտպան. Ռոնալդուն խոստովանեց, որ 11-մետրանոց չկար (տեսանյութ)

ԱՊՕԵԼ-ի պաշտպան. Ռոնալդուն խոստովանեց, որ 11-մետրանոց չկար (տեսանյութ)

ԱՊՕԵԼ-ի պաշտպան Ռոբերտո Լագոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպումից (0:3) հետո պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ խոսակցության մասին։

Պորտուգալացին իր երկու գոլերից մեկը հեղինակել է 11-մետրանոց հարվածով, որը նշանակվել էր մրցակցի ձեռքով խաղի համար: Մեկ այլ դրվագում Կրիշտիանուի հարվածից հետո գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին, ապա նաև դարպասային գծին, որից հետո 32-ամյա ֆուտբոլիստը մրցավարին խնդրել է գոլ գրանցել:

«Կրիշտիանուն ինձ անկեղծ ասաց, որ 11-մետրանոց չկար: Նա նաև խոստովանեց, որ իր հարվածից հետո գնդակը դիպչեց դարպասաձողին, սակայն դարպասային գիծը չհատեց: Մենք հասկանում էինք, որ Ռոնալդուն ձգտելու է ամեն գնով գոլեր խփել և դրա համար շատ պահեր է ունենալու»,- Լագոյի խոսքերն է մեջբերում «Onda Cero»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում