Երեկ Բաղրամյանում ՀՅԴ չէր կարող լինել, որովհետև այդ սցենարը նախապես կանխատեսել էին

 ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ նաև Նախօրեին տեղի ունեցած միջադեպերին:

Նա խոսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված ծեծին՝ Ա. Մինասյանը նախ դատապարտեց կատարվածը, ապա ասաց, որ այս դեպքում ևս անհամաչափություն է եղել ոստիկանության կողմից:

«Մեր երկրում նման դեպքերը լինելու են, չենք կարող խուսափել սադրիչներից, բայց, այնուամենայնիվ, իշխանությունները, քաղաքացիական հատվածը, իրավապահ մարմինները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք համակարգային բարեփոխումների արդյունքի հասնենք»,- ասաց Ա. Մինասյանը:

Արծվիկ Մինասյանից պատասխանեց նաև այն հարցին, թե ՀՅԴ 2013թ. նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում միանացավ Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին և հայտարարեց. «մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է», իսկ ինչ ո՞ւ նման հայտարարություն արած ՀՅԴ–ն երեկ ժողովրդի հետ Բաղրամյան փողոցում չէր։

Պատգամավորը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ էլ ժողովրդի հետ է եղել ու կա՛։ Իսկ երեկ Բաղրամյանում մենք չէին կարող լինել, որովհետև այդ սցենարը նախապես կանխատեսել էինք։ Ասել էինք, որ այդ սցենարը ոչ մի լուծում չի՛ տալու»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում