Մեր մանկության խաղերը․ «Հինգ այծատեր»
14/09/2017 19:16
Նմանատիպ
Խաղում է 5-10 երեխա:
Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդը 3, երրորդը 5 այծի տեր, ապա հաջորդաբար 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում էգ
_Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:
_Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:
_Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու± տա,_վրա է տալիս երեք այծատերը:
_Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,_ասում է հաջորդը:
5 այծատերը անմիջապես վրա է բերում.
_Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:
Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևէ պատիժ է ստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում