Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է, որ եղել են կազմակերպչական բացթողումներ. Նիկոլ Փաշինյան
10/04/2013 14:56
Նմանատիպ
Ես սկզբից մինչև վերջ եղել եմ իրադարձությունների կիզակետում և իմ ներկայությամբ արձանագրել եմ, որ ինձ համար Սերժ Սարգսյան անունով նախագահ չի եղել, չկա եւ չի լինի:
Այս մասին այսօր լրոգրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ապրիլի 9-ին որեւէ անկառավարելի բան տեղի չի ունեցել եւ անպատասխանատվության դրսեւորում չի եղել:
Ըստ Փաշինյանի` ՀՀ քաղաքացիներն ունեն բավարար կամք իրենց սահմանադրական իրավունքները վերականգնելու համար:
«Բողոքի ակցիայում կազմակերպչական խնդիրների համար պատասխանատու է հավաքների կազմակերպիչը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կեսգիշերին ընդունել է, որ եղել են որոշ կազմակերպչական բացթողումներ»,-ասաց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում