Ադրբեջանցի երգչուհին դրամաշորթությամբ է զբաղվել
Նմանատիպ
Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ռաքսանա Իսմայիլովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել (ԱՊՀ երկրների տարածքում), ում սպառնում է յոթ տարվա ազատազրկում:
Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ դիմել են ոստիկանություն և պնդում են, որ 1979 թ-ին ծնված Ռաքսանան իրենցից խաբել ու դրամ է կորզել: Vesti.az-ի հաղորդմամբ՝ երգչուհու առաջին «զոհը» Բինագադիի շրջանի մի բնակչուհի է. 2010թ-ին Ռաքսանան (Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովում աշխատելու ժամանակ) «գործարք էր կնքել» կնոջ հետ. 5 000 մանաթ էր (մոտ 6500 դոլար) վերցրել նրանից ու խոստացել, թե նրա աղջկան բժշկական տեխնիկում է ընդունելու… խոստումը շուտով դրժել էր ու դարձել «անհասանելի». կնոջ բոլոր հեռախոսազանգերին պատասխանել էր երգչուհու պրոդյուսերը՝ ասելով, թե Ռաքսանան «շատ զբաղված է և չի կարող խոսել»: 2012թ-ին, կինը ի վերջո «բռնացրել էր» Ռաքսանային. երգչուհին 5 000 մանաթից ընդամենը 200 էր վերադարձրել:
Նա մեկ այլ կնոջից վերցրել է 27 000 մանաթ (մոտ 29 հազ. ամերիկյան դոլար) իր հողատարծքի վաճառքի փոխարեն, սակայն մինչ այժմ կնոջը չեն տրվել հողատարածքի սեփականության փաստաթղթերը: Այնուհետև երգչուհին հրաժարվել է վերադարձնել գումարը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ խարդախությունների ցանկը վերոնշյալով չի սահմանափակվում… երգչուհուն առնվազն 7 տարվա ազատազրկում է սպառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում