Չեխիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Այս մասի տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Կարել Շվարցենբերգը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում