«Ղզիկական» պահվածքով Արմեն Մարտիրոսյանը
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյան ըասաց, որ երեկ հայ քաղաքացիները հայտնվեցին «Նոր Հայաստանում»:
«Բոլորս լարված սպասում էինք, մտածում էինք ծայրահեղություններ կլինեն, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ: Մենք ականատես եղանք, թե ինչ առաջընթաց է գրանցվել Հայաստանում: Մենք հայտնվեցինք «Նոր Հայաստանում»: Իմ ըմբռնմամբ «Նոր Հայաստանի» ընկալումն այն էր, որ տեսա, թե ինչ հսկայական առաջընթաց է եղել. Ոստիկանությունը զսպված պահվածք ունի ու մարդկային կյանքն արժեք է դարձել»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին քիթ կոտրելու դեպքին, Դևրիկյանը ասաց. «Թող ների ինքը, բայց դա «ղզիկական» պահվածք էր, ես գտնում եմ, որ դա տղամարդուն վայել չէր, որ գոռաց, ճվաց, որ խփել էին: Ես ինձ տենց չեմ պահի, ես ուրիշ ձևի կհակադարձեմ»:
Վարդան Դևրիկյանը նաև նշեց, որ ընդհանրապես պետք չէ ոստիկաններին ներքաշել քաղաքականության մեջ, այլ պետք է միշտ հիշել, որ ուժային կառույցի զինվորները կատարում են իրենց հրամանները. «Եթե իրեն ասում են, որ էս հատվածը պետք է պահես, ոստիկանը չի նստելու վերլուծի, նա Սահմանադրական դատարան չի, որ որոշի ով ինչքան ձայն է հավաքել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում