Ա՜ն իմ սի՜տս է
15/09/2017 22:46
Նմանատիպ
Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին,
Որ կու լա խոլ, թրթըռուն,
Ինչպես տավիղն եվոլական,
Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան
Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու,
Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ`
Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին:
Գիշերն անվերջ կանցնի տըխուր ու թունոտ.
Դեռ լարերը կը դողան,
Ըմպած անդոիլ հույզերն` ուժգին պոնդերուն.
Խավարին մեջ մոլորուն
Կարծես Տենչը միջոցին մեջ կը թևե,
Մինչ գիշերը կանցնի տըխուր ու թունոտ:
Ա՜հ, սի՜րտս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին,
Աշնան գիշերը լացող,
Ուր կը դողա անհուսության հովն ուժգին,
Մինչ անձրևին կիջնե ցող,
Մինչ ես կու լամ` կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր
Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող…
Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում