Աղոթք, որ փոխեց Մեծարենցի կյանքը
Նմանատիպ
Աստվածավախ կին էր Իսկուհին` Մեծարենցի մայրը: Նրա աղոթքները լի էին հույսով, հավատքով ու ջերմ աղաչանքներով:
Մեկ տարեկանում Միսաքն այնպես է հիվանդանում, որ բժիշկները նրան ապաքինվելու որևէ հույս չեն տալիս:
Երբ Միսաքի անկողնու առջև հավաքված հարազատները լաց էին լինում, Իսկուհին դիմում է նրանց.
«Տղա՛ք, ինչո՞ւ կտխրիք և ինչո՞ւ կարտասվիք: Աստված տվավ և Աստված կառնե, ան երկնքի հարսանիք կերթա, դուք ալ աշխարհի հարսանիքին: Բայց ես հույսս չեմ կտրած, և հավատքս այնքան զորավոր է մանուկները սիրող Հիսուսին, որ պիտի ապրեցնե Միսաքս»:
Ապա դառնալով որդուն` ասում է. «Չէ՛, խուզի՛ս (գառնուկս), չէ՛, Միսա՛ք, պիտի ապրիս ու պիտի ապրեցնես, որ օր մը հավատքի երգեր երգես ամենուս»:
Այդ օրը ողջ գյուղը մոր խնդրանքով եկեղեցում աղոթք է բարձրացնում առ Աստված: Մոր և համագյուղացիների աղոթքով Աստված փրկում է Միսաքի կյանքը: Նա ապրում ու ստեղծագործում է:
Իր մի նամակում Միսաքն այսպես է գրում. ««Ինչո՞ւ տիեզերքի Հոգիի հետ չես խոսակցիր»,- կգրեք, բայց դիտելի է, որ իմ բոլոր քերթվածները մեծ խոսակցությունից կընտրվին. որքան որ ալ իմինիս չըլլա Աստծո հետ դեմ հանդիման խոսակցություն, բայց մի՞թե ոչ:
Ապաքեն Աստված ամեն տեղ է: Ձմռան պարզ գիշերվա հծծած աղոթքս ու արևին ուղղված պաղատանքս Իրեններում, հետևաբան Իրեն համար էր:
Ի՜նչ երջանկություն տերևի խարշափին մեջ տեսնել տիեզերական զորության գաղտնիքն ու այդ փոքրիկ մասնավորեն մեկնել դեպի անհունը»:
Նյութը պատրաստվել է ըստ Է. Ջրբաշյան «Մ. Մեծարենց» գրքի
Սկզբնաղբյուր CrossNews.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում