Սիրերգ

Սիրերգ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
կըլլամ շիկնոտ ու թրվռուն՝
ինչպես կըլլա բուրումնանետ
վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թրվռուն,
քու նախընծա գրկանքիդ հետ,
մոլորվելով կըլլա անհետ՝
գետ հոգվույդ մեջ սրտիս առուն:

Ու գետին պես՝ սրտիս առուն
կը տանիս քու մահվան ճամփեդ,
զարնելով զայն մերթ ծաղկավետ
ափունքներուն, մերթ քարերուն։

Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում