Ես ու իմ թիմը պատասխանատու ենք երևանցիների առաջ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը այսօր անդիպում ունեցավ Էրեբունի վարչական շրջանի Սարիթաղ համայնքի ընտրողների հետ:

Դիմելով բնակիչներին Տ. Մարգարյանն հիշեցրեց, որ հազարավոր ծրագրեր արդեն կյանքի են կոչվել և որ ինքը ու իր թիմը շարունակելու են հաշվետու լինել այս 4 տարիների ընթացքում Երևանում կատարված փոփոխությունների համար:

Մարգարյանը նշեց, որ չնայաշ կատարած աշխատանքի, միևնույնն է Երևանում դեռ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարք ունեն: Նա նաև հավելեց, որ այդ խնդիրների լուծումները ներառված են իրենց ներկայիս ծրագրում:

Ամբողջ քաղաքին առնչվող խնդիրների համատեքստում ավագանու թեկնածուն կարևորեց նաև Երևան քաղաքի համաչափ զարգացման խնդիրը. «Բոլոր մեր ներդրումները պետք է լինեն ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում»:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աննա Ասատրյանը, ով նշեց. «Մայիսի հինգին մենք պետք է ընտրենք կամ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին’ տեսնելով նրա կատարած աշխատանքը և հաշվի առնելով աշխատանքային հարուստ փորձը, կամ էլ վստահենք մյուս թեկնածուների գեղեցիկ խոստումներին և նրանց որպես փորձադաշտ հրամցնենք մեր Երևանը’ անհայտ ապագայով»:

Խոսքով հանդես եկավ նաև Սարիթաղի մի բնակիչ’ Վարդան Ավագյանը, ով կոչ արեց համաքաղաքացիներին ընտրել գործող քաղաքապետ, ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:

Հանդիպման ավարտին Տ. Մարգարյանը մոտեցավ բնակիչներին, զրուցեց նրանց հետ, ովքեր վերջինիս ներկայացրին իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում