«Դատապարտել է պետք, ոչ թե մոռանալ». ֆլեշ-մոբ Ստեփանակերտում` Մարաղայի ջարդերի տարելիցին նվիրված
10/04/2013 19:27
Նմանատիպ
Այսօր Ստեփանակերտի կենտրոնում՝ «Պյատաչոկ» կոչվող վայրում տեղի է ունեցել ֆլեշ-մոբը՝ նվիրված Մարաղայի ջարդերի 21-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է karabakh-open,info կայքը:
Ըստ աղբյուրի, միջոցառումը նախաձեռնել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը:
Երիտասարդները պաստառներով էին’ «Դատապարտել է պետք, ոչ թե մոռանալ», «Անպատիժ թողնելը ծնում է նոր հանցագործություն», «Մարաղան արձագանքն է նախորդների.1895, 1896, 1908, 1915, 1918, 1920, 1923, 1988, 1992…» գրություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում