«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սեպտեմբերի 19-ին համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, անմար կրակի մոտ համատեղ կատարեցին «Կիլիկիա» երգը:

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովը: Համաժողովին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ Հայաստանից, սփյուռքից և Արցախից; Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում