Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը

Ներգրավված լինելով աշխարհի տարբեր երկրների ռազմարդյունաբերական ոլորտում՝ սփյուռքի շատ ներկայացոցիչներ իրենց մասնագիտական և գիտական ներուժը կարող են ներդնել նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման գործում: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ սփյուռքահայության կողմից արդեն իսկ կան գործնական առաջարկներ՝ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

«Տեխնոլոգիական, հատկապես բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմական արդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի , իսկ սփյուռքահայությունն իր տեղն ունի ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում: Այստեղ անհրաժեշտ է սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում, և դա միայն ֆինանսական ներդրումներ կամ բիզնես մոտեցումը չի, որ կարող է արդյունք տալ, այլ նաև մասնագիտական ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել»,- ասաց Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում