ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում գտնվող եվրոպական լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է միջազգային լրագրողական համայնքի կողմից Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու և եվրոպական լսարանին հասցնելու նախաձեռնությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին և դրան Արցախի մասնակցությանը, հակամարտության կարգավորման գործընթացում առկա խնդիրներին և մարտահրավերներին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ պետական քաղաքականությանն ու խորհրդարանական դիվանագիտության ջանքերին և մի շարք այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում