Դեմբելեի վիրահատությունը հաջող է անցել
19/09/2017 20:29
Նմանատիպ
«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն հաջող վիրահատության է ենթարկվել: Ադզրի մկանի վիրահատությունը տեղի է ունեցել Ֆինլանդիայում,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացու վերակագնման համար պահանջվելու է 3,5 ամիս: Նա շարք կվերադառնա 2018 թվականի հունվարի սկզբին:
20-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում հասցրել է 3 խաղի մասնակցել, որոնցում 1 գոլային փոխանցում է կատարել:
Հիշեցնենք, որ ամռանը Դեմբելեի տրանսֆերի համար «Բարսելոնան» 105 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսսիային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում