Բուլղարիան ԵՄ-ում կբարձրացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերացման հարցը

Եվրոպական միությունում նախագահության ընթացքում Բուլղարիան պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում իր լեհ գործընկեր Բեատա Շիդլոյի հետ հանդիպման ժամանակ:

«Հանգիստ և փաստարկված կերպով մենք բոլորի հետ միասին պետք է հաշվարկված որոշման հասնենք, երկխոսություն վարենք, սակայն պետք է պահպանենք նաև ԵՄ-ի միասնականությունը»,- ասել է Բուլղարիայի վարչապետը:

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն էլ շեշտել է, որ մտահոգված է Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև Բելառուսում ընթացող զորավարժություններով: Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հարցին՝ Շիդլոն ընդգծել է, որ դրանք կվերացվեն այն ժամանակ, երբ իրականություն կդառնան Մինսկի համաձայնագրերը:

Բուլղարիան կստանձնի նախագահությունը ԵՄ-ում 2018թ-ի հունվարի 1-ից՝ վեց ամիս ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում