Երկրի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգեց Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հիշատակը
21/09/2017 11:02
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Եռաբլուր»-ին այցելել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ:
Քաղաքական և հոգևոր առաջնորդները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում