«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարչական լուսանկարչության միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Ցուցադրությունը ներառել է ներկայում ԱՄՆ-ում բնակվող լուսանկարչի ստեղծագործական գրեթե ողջ ժառանգությունը: Ինքնուս արվեստագետի աշխատանքներում գերիշխողը խորհրդային տարիների Հայաստանն է, մայրաքաղաք Երևանի սքանչելի տեսարանները,
երևանյան իրադարձություններն ու մեր անվանի հայրենակիցները:

Ռաֆայել Համբարձումյանին բնութագրում են որպես 20–րդ դարի 2-րդ կեսի գեղարվեստական լուսանկարչության հայկական դպրոցի վառ անհատականություններից մեկը:

Արվեստագետը նաև զբաղվել է լրագրությամբ, բազմաթիվ գրքերի հեղինակ է, մի շարք գրքեր էլ ձևավորվել են իր իսկ լուսանկարներով:

Սկզբնաղբյուր՝ ՄԱՄՈՒԼ․am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում