Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան սեպտեմբերի 22-ին ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում