Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է
Նմանատիպ
«Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանն այսօր ներկայացնեց նախօրոք արված հարցման արդյունքները:
Հիշեցնենք, որ հարցումնն ուղղված էր ավագանու ընտրություններին Երևանի համայնքների վերաբերմունքը պարզելուն:
Ըստ նրա ներկայացրած հարցման արդյունքների՝ ամբողջ Երևանի բնակչության 63,2%- ն է գտնում, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է։
Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետ համարում են ամենաշատը Ավան վարչական շրջանի բնակիչները՝ 94,3%, իսկ ամենաքիչը Կենտրոնի՝ 44,8%։
Երևանի քաղաքապետի աշխատանքաից գոն եհ հատկապես Մալաթիա-Սեբաստիայի, Նոր-Նորքի
բնակիչները: Գոհունակություն են հայնել նաև Դավիթաշեն, Շենգավիթ վարչական շրջանների բնակիչները:
Մասամբ դժգոհ են` Զեյթուն-Քանաքեռի, Արաբկիրի, Աջափնյակի բնակիչները և Կենտրոնի, Էրեբունու բնակիչները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով’ Երևանը միատարր չէ, և տարբեր համայնքներում տարբեր խնդիրներ կան, սակայն կան նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր համայքների համար:
Ավագանու ընտրություններին երևանցիների մասնակցության վերաբերյալ սոցիոլոգը կանխատեսում արեց 54-60%-ի սահմաններում. «Երևանցիների մասնակցության վրա ոչ դրական, ոչ էլ բացասական կերպով չեն ազդել ներքաղաքական զարգացումները»:
«Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրված և նախապատվություն ունեցողների 34,1% բաշխումը ըստ համայնքների տատանվում է Տարոն Մարգարյանի մոտ 21,0 – 25,0%, Վարդան Օսկանյանի մոտ’ 1,0 – 4,0%, Արմեն Մարտիրոսյանի մոտ’ 0,5 – 4,7%, Արմեն Երիցյանի մոտ’ 0,3 – 1,7%, Արմեն Ռուստամյանի մոտ 0,4 – 1,6%, Վիգեն Խաչատրյան մոտ 1%»,- ասաց նա:
Ըստ բանախոսի կանայք հակված են ընտրելու Տարոն Մարգարյանին:
Հարցումը արդյունքները ստացված են 2012-ի դեկտեմբերի և 2013-ի մարտին անցկացված հարցումներից՝ 1160 + 1290 չափահաս բնակիչների շրջանում:
Հարցումների պատվիրատուներն են երեք կուսակցություն և չորս տարածքային շտաբ: Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ գլխավոր պատվիրատուն ՀՀԿ-ն է, և չցանկացավ նշել մյուս պատվիրատու կուսակցությունների անունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում