Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաղթանակներ տոնել Դուբայի մրցաշարում
11/04/2013 12:36
Նմանատիպ
Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ ելույթները շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի մրցաշարում: Ինչպես հաղորդում է Panarmenian.net-ը, 4-րդ տուրում նա սևերով հաղթեց Ռինատ Ջամաբաևին (Ղազախստան): Գաբրիելն այժմ ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսել է Վլադիմիր Բուրմակինի հետ: Նա այժմ 3,5 միավորով 5-րդ տեղում է: Տիգրան Պետրոսյանը հաղթել է Զաուր Ռահմանին (Բանգլադեշ), նա վաստակել է 3,5 միավոր և 10-րդ հորիզոնականում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում