Սաակաշվիլին հնարավոր է քննվի 2008-ի օգոստոսյան պատերազմի գործով
11/04/2013 12:44
Նմանատիպ
«Կարծում եմ’ ճիշտ չէր ռազմական գործողություններ սկսելը նախքան Ռուսաստանը կհատեր սահմանը: Մեր իշխանությունները ճիշտ կանեին, եթե միջազգային դիտորդների հրավիրեին և տարհանեին սահմանամերձ գյուղերի բնակիչներին», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի վարչապետը խոսել է 2008-ի օգոստոսին Հարավային Օսիեթիայի դեմ սկսված ռազմական գործողությունների մասին: «Օգոստոսյան պատերազմի գործը դեռ բացահայտված չէ, և այս գործի քննությունը վնաս չի հասցնի ոչ Վրաստանի հեղինակությանը, ոչ նախկին իշխանություններին, ոչ էլ նախագահին», հայտնել է Իվանիշվիլին:
Վարչապետն ավելացրել է նաև, որ ոչինչ չի պատահի, եթե այս գործով հարցաքննվի նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում