ՀՀ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները նշանակումներ են կատարել 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից` սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: 

ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև 2013թ. ապրիլի 10-ը’ ժամը 18:00-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում