«Ժառանգություն» կուսակցությունն ու Ր. Հովհաննիսյանն ունեն որոշակի ընտրազանգված.Ալեքսանդր Մարգարով
Նմանատիպ
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը այս պահին «վերադառնում են նորմալ վիճակի» և մայիսի 5-ին’ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ընտրողների և հակառակորդներին պետք է ապացուցեն, որ իրենք գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ»,- այս մասին այսօր, անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: :
«Ինաուգուրացիան մեկն է, մյուսն իրադարձություն է, որի մասնակիցն ինչ-որ գործողություն իրականացնող պարտված թեկնածու է»,-ավելացրեց նա:
Այն հարցին թե ինչ կարծիք ունի Ր. Հովհաննիսյանի քաղաքական կարիերայի վերաբերյալ` քաղաքագետը պատասխանեց, որ հովհաննիսյնաի քաղաքական կարիերան դեռ շարունակվում է: Բանախոսի խոսքով` «Ժառանգություն» կուսակցությունն ու Ր. Հովհաննիսյանն ունեն որոշակի ընտրազանգված, որը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես նրա կողմնակից»:
Բանախոսի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում