Ադրբեջանում սկանդալային համարվող Այիսլիի «Քարե երազներ» գիրքը թարգամնվել է հայերեն

Haqqin.az-ը կայքի փոխանցմամբ Աքրամ Այիսլիի «Քարե երազներ» գիրքը թարգամնվել է հայերեն:

Թարգմանության հեղինակ Լեոնիդ Զուլֆագուրը նշել է, որ այս վեպի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում հավասար է Ադրբեջանում ստեղծված սկանդալին:
«Վեպն անգին է ոչ թե այն բանի համար, որ այդ հարցերը բարձրաձայնվում են Ադրբեջանում, այլ այն բանի համար, որ դրանք բարձրաձայնվում են այս մակարդակի և ճանաչության հեղինակի կողմից»,-նշել է Զուլֆուգարյանը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մտավորականին զրկել է «ժողովրդական գրող» կոչումից, քանի որ վեպում հեղինակը համարձակվել է պատմել Բաքվում և այլ քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպված հայկական ջարդերի մասին: Նրա կնոջը և որդուն ազատել են աշխատանքից: Գրողի գրքերն այրում են, բողոքի ցույցեր կազմակերպում նրա տան դիմաց և պահանջում հեռանալ երկրից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում