ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքապետ կարող է դառնալ Գուրգեն Արսենյանը

 Ինչպես հայտնում է a1plus.am-ը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց այն լուրը, թե Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքապետ կարող է դառնալ Գուրգեն Արսենյանը։

«Այդ հարցը չի քննարկվել ԲՀԿ-ում, երբ մենք հաղթենք, միայն նոր կքննարկենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ քարտուղարը, սակայն հավելեց, որ այս պահին ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն Վարդան Օսկանյանն է, ով կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում է։

« Բայց պարոն Օսկանյանը կարող է հրաժարվել ու գերադասել պատգամավորական մանդատը»,- ավելացրեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում