Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն, երբ պատերազամական դրությունն ավարտվի. Ադրբեջանի պաշտպանության նախարար
11/04/2013 13:28
Նմանատիպ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ադամ Կոբերացկին այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.az կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԼՂ հարցը:
Բանակցությունների ժամանակ Աբիևը անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը և նշել, թե «օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն, երբ պատերազամական դրությունը ավարտվի»: «Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի զինված ստորաբաժանումները դուրս բերվեն ադրբեջանական բռնազավթված տարածքներից»,-ասել է Աբիևը: