Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե ընդդիմության, այլ միայն «Ժառանգության» առաջնորդն է.Ալեքսանդր Մարկարով

Ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե ընդդիմության, այլ միայն «Ժառանգության» առաջնորդն է։ Այս մասին ասյօր լրագողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

« Այսօր կարևոր է, թե ով է նրա կողքին, քանի որ նրան այդպես չընդունեց ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ իշխանությունը: Նրա հետ է կուսակցության կորիզը, նրանց կողքին են քաղաքացիական ակտիվիստները, որոնց համար տվյալ պահին ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն է կարևոր, այլ՝ իրավիճակը։ Այսօր Հովհաննիսյանն է՝ նրա կողքին են, վաղն ուրիշը կլինի՝ նրա կողքին կլինեն։ Իսկ ո՞վ նրա կողքին չէ. ուշագրավ է, որ Դաշնակցությունը հայտարարում է, որ այլևս մտադիր չէ կանգնել Հովհաննիսյանի կողքին:Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարիերան ենթադրելի է, որ կշարունակի, քանի որ միտինգներն այսօրվա ժամանակակից աշխարհի առօրյայի մի մասն է կազմում»,- լրացրեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններին խնդիր կունենա ընտրողների վստահությունը շահելու հարցում, քաղաքագետը նկատեց, որ, իրապես, Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված ընտրազանգվածը կկիսվի, քանի որ քաղաքական դաշտ են վերադարձել նախագահական ընտրապայքարից հրաժարված ուժերը. « Իրավիճակը փոփոխության է ենթարկվում, քանի որ ըննդիմադիր ուժերը հետ են գալիս ասպարեզ։ Այն ընտրողների հատվածը, որ տվել էր ձայները «Ժառանգությանը», նրանք պատրաստ են վերադարձնել այն ուժերին, որի կարծիքը կիսում են, իսկ հիշյալ քաղաքական ուժերն, իրենց հերթին, պետք է ապացուցեն, որ գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ, որի ծավալը ցույց կտան մայիսի 5-ին»։

Միաժամանակ քաղաքագետը նկատեց, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը, բացի «Առաքելություն»-ից, հնարավորություն ունեն մաս կազմելու Երևանի ավագանու խորհրդի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում