Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Դանիայում Հայաստանի դեսպանությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհին, մարտահրավերներին և ձեռքբերումներին:

Միջոցառմանը մասնակցում էին Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում