«Զվարթնոցում» կրկին «Հայկական ավանդական հարսանիք» է լինելու
Նմանատիպ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է:
Հայկական տարազներով հարսն ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող հայկական հարսանեկան ծեսերին:
Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները:
Մուտքն ազատ է։
Սեպտեմբերի 30-ին միջոցառումներ են նախանշված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ հուշարձանների տարածքներում ևս: Այս մասին տեղեկացնում է Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում