Հայրս դաշտից տուն եկավ
25/09/2017 21:38
Նմանատիպ
Երեկոյան, երբ մութն ընկավ,
Վար ու ցանքից հայրս եկավ․
ՈՒսին ամպի արցունք բերեց,
Ծիլ ու ծաղկի բուրմունք բերեց,
Առվի զուլալ կարկաչ բերեց,
Հովի նվագ ու կանչ բերեց,
Թռչունների դայլայլ բերեց,
Աստղերի խինդ ու փայլ բերեց,
Բերեց անափ ուրաղություն,
Հայրական սեր ու բարություն․․․
Ինչե՜ր ասես, որ չբերեց,
Բերե՜ց, մեր տունը շենացրեց։
Պատվական ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում