Երեքնուկ
25/09/2017 22:01
Նմանատիպ
Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած…
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց։
Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք խաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
“Սիրեմ-սիրեմ” անվերջ խաղում:
Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մեկ անգամ:
Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու… որ դու ինձ չես սիրել:
Չե, ինձ չէիր, չէիր սիրում…
Թե չէ – ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ…
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում