Ադրբեջանում Ազատ մտքի համալսարանի գործունեությունը արգելվել է
Նմանատիպ
Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն ապրիլի 10-ին կնքել են Բաքվում գործող Ազատ մտքի համասարանի գրասենյակի դուռը: Ազատ մտքի համալսարանը, որը սկսել է գործել 2009 թ-ի հոկտեմբերից, հանդիսանում է Ադրբեջանի երիտասարդական OL շարժման նախագիծը: Ադրբեջանի ազատ մտքի համալսարանը համագործակցում է Բաքվում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ամերիկյան Ազգային դեմոկրատիայի հիմնադրամի (NDI), ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության (USAID), Դեմոկրատիայի համար Ազգային աջակցության հիմնադրամի, ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի հետ:
Նախագծի նպատակը երիտասարդությանը դեմոկրատական արժեքների, քննարկումների ազատ անցկացման մասին գիտելիքներ ստանալու համար պայմանների ստեղծումն է: Նախագծի շրջանակում գրասենյակում ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի երկժամյա ինտերակտիվ դասախոսություններ են անցկացվում, որոնց ձայնա- եւ տեսագրանցումները տարածվում են սոցիալական ցանցերում: Այս ամենը ձեռք չի տալիս Ադրբեջանի «սուլթանական» վարչակարգին, որն էլ դարձել է համալսարանի փակման հիմնական պատճառներից մեկը: