ՀԱԿ-ի համար ՄԻՊ-ը իշխանության գործիքն է. Լ. Զուրաբյան
11/04/2013 16:02
Նմանատիպ
Այօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՄԻՊ 2012 զեկույցի մասին կարծիք հայտնեց, համաձայն որի` իրենք օմբուդսմենին չեն վստահում:
Վերջինս օրինակ բերեց 2008-ի հետընտրական իրադարձություններն ու մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի գնահատականները:
Լ. Զուրաբյանը նաև ասաց, որ նրա զեկույցներում որևէ անդրադարձ չկա Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ՝ մասնավորապես ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի:
«Քանի դեռ ՄԻՊ-ը քաղբանտարկյալների հարցերին հստակ չի անդրադառնում, ՀԱԿ-ի համար նա շարունակում է մնալ գործիք’ ռեժիմի ձեռքին: Այն պահից, երբ Կարեն Անդրիասյանը կանդրադառնա նշյալ հարցերին, ի դեմս ՀԱԿ-ի, ձեռք կբերի հուսալի գործընկերոջ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում