«Առավոտ». Շիրակի դատախազությունն ուսումնասիրում է ռեկտորի դեմ բողոքը

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակ էին հղել երկրի նախագահին ու վարչապետին՝ ահազանգելով, որ «Ռեկտորն ավերում է բուհը», ու պահանջելով ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում։

«Առավոտ»-ի «Ռեկտորն ավերում է բուհը՝ բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին» վերտառությամբ նյութին արձագանքել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համապատասխան դատախազին հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել հրապարակման մեջ եղած փաստերի իսկությունը պարզելու ուղղությամբ։

«Ուսումնասիրման արդյունքներից ելնելով՝ կգանք անհրաժեշտ եզրահանգման»,- փոխանցել է Շիրակի դատախազը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում