«Փաստ». Կովալենկո Շահգալդյանն արտագաղթում է Գերմանիա

«Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

«Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կովալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում