Փոխարինում մարզադաշտի աղմուկի պատճառով (տեսանյութ)

«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բեշիկթաշի» հետ արտագնա խաղում չի դիմացել տրիբունաների ճնշմանը: Ստամբուլում կայացած խաղի 32-րդ րոպեին գերմանացին փոխարինում է խնդրել,- հայտնում է «Bild»-ը:

Տրիբունաներում հավաքված ֆուտբոլասերների բարձր աղմուկի պատճառով 21-ամյա խաղացողի ականջները սկսել են ցավել: Բժիշկները նրան ականջակալներ են փոխանցել, սակայն այն չի օգնել:

Նշենք, որ «Բեշիկթաշի» երկրպագուներին է պատկանում մարզադաշտից արձակված երկրպագուների ամենաբարձր աղմուկի ռեկորդը: 

Հիշեցնենք, որ «Լեյպցիգը» պարտվել է 0:2 հաշվով:

Տեսանյութը կարող եք դիտել նաև այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում