Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Իրաքյան Քրդստան
27/09/2017 16:06
Նմանատիպ
Թուրքական Pegasus ավիաընկերությունը հայտարարել է Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաք թռիչքները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Իսկ թուրքական առաջատար՝ Turkish Airlines ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, ուստի շարունակելու են ավիափոխադրումներ իրականացնել դեպի Սուլեյմանիե և Էրբիլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում