Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 27-ին ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամ, «Բայթարյան Թրեյդինգ» (Baitarian Trading) ընկերության ղեկավար Կարապետ Բայթարյանը (Լիբանան), Կենտրոնական վարչության անդամներ Կարո Մանճիկյանը (Սիրիա), Վիգեն Թուֆենկճյանը (Կանադա), Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի խորհրդի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը, Հայաստանի հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության հայապահպանությանն ուղղված գործունեությունը, նախարարության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի կազմակերպական հարցերի, զեկուցումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, 2018թ. Համազգայինի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում