Էդվարդ Նալբանդյանն ակնկալում է, որ Իրաքում կխուսափեն լարվածությունից

Էդվարդ Նալբանդյանն ակնալում է, որ Իրաքի Հանրապետության եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը: Նա այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն Իրաքի Քրդստանի կազմում ներառված Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգները, այլեւ Քիրկուկ, Նայնավայ եւ Դիյալայ վիճելի տարածքները: Քվեարկության ընթացքին հետեւում էր 400-ից ավելի միջազգային դիտորդ: Ընդհանուր առմամբ, անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել էր 5,2 մլն մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում